Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

ՀՀ պաշտպանության նախարարը «Միասնություն 2014» զորավարժությունները կայացած է համարել

ՀՀ պաշտպանության նախարարը «Միասնություն 2014» զորավարժությունները կայացած է համարել
28.11.2014 | 11:08

ՀՀ ՊՆ վարչական համալիրում խորհրդակցության ընթացքում ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014 թ. ծրագրի շրջանակում նոյեմբերին անցկացված ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները: Խորհրդակցությանը ներկա են եղել հայկական երկու հանրապետությունների բանակային զորամիավորումերի, պաշտպանական շրջանների, զորամասերի հրամանատարներ և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Խորհրդակցության ընթացքում զորավարժությունների արդյունքների ամփոփիչ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Քննարկվել են զորավարժությունների ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները, մատնանշվել շտկման ուղիները: Խնդիրների քննարկումից հետո վերադաս հրամանատարությունը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցությունն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Փորձի փոխանակման և համադրման տեսանկյունից կայացած համարելով զորավարժությունները` նա հորդորել է ներկաներին հետևություններ անել արդյունքներից և տվել է հանձնարարականներ:
«Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ արժանացել են պարգևների:


Դիտվել է՝ 2745

Մեկնաբանություններ